Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Աշխարհի երգը

Աշխարհի երգը
22.12.2025 | 21:59
Դեկտեմբերի 23
Տե՛ր, աղաչում ենք Քեզ, օրհնի՛ր մեզ և ցույց տուր
այն ճանապարհը, որով կուզենայիր որ մենք քայլեինք:
Քայլեք Ինձ հետ խաղաղության ճանապարհով: ՈՒր էլ որ գնաք, խաղաղություն տարածեք, ոչ թե խռովություն: Սակայն ի միտ առեք, որ այդ խաղաղությունը պետք է լինի Իմ խաղաղությունը:
Երբեք մի ընդունեք այն խաղաղությունը, որ ինքնին զինադադար է չարի հետ:
Մի համակերպվեք բնավ, երբ այդ նշանակում է` ձեր կյանքի երգը ներդաշնակել աշխարհի երգի ու քայլքի հետ:
Այդ սխալ է:
Հաճախ են Իմ աշակերտները սխալվել, երբ կարծել են, թե ամեն ինչ հարթ ու ներդաշնակ պետք է լինի:
Ո՛չ. այդպես չի կարող լինել, եթե այդ նշանակում է միևնույն ժամանակ երգել նաև աշխարհի երգը:
Ես` Խաղաղության Իշխանս, ասացի, որ Ես Եկա «Ոչ թե Խաղաղություն բերելու, այլ` սուր»:
Դիտվել է՝ 229

Մեկնաբանություններ